Սննդի մասնագետ և մարզիչ Բոբ Հարփերը, որը The Biggest Loser հանրահայտ հեռուստաշոուի փորձագետն է, պատմել է 3 պարզ, բայց շատ կարևոր կանոնների մասին, որոնց պետք է հետևեն նիհարել ցանկացող բոլոր մարդիկ։
Հրաժարվե՛ք շաքարից։
«Առաջին հերթին հաջող նիհարելու համար պետք է հրաժարվել շաքարից»,-պնդում է Բոբ Հարփերը։ Ըստ նրա՝ շատ մարդիկ պնդում են, որ շաքարից հրաժարվելը նրանց չի օգնել նիհարել։ Բայց խնդիրն այն է, որ մարդիկ չեն գիտակցում, թե օրական որքան շաքար են օգտագործում։ Շաքար պարունակում են ոչ միայն գազավորված ըմպելիքները և անուշեղենը, այլև շատ սոուսներ, օրինակ՝ կետչուպը, և նույնիսկ հացը։ Միայն այն դեպքում, երբ շաքարը բացառվի ամենօրյա օգտագործումից, աղիների աշխատանքը կկարգավորվի և կշեռքի ցուցիչը կնվազի,-ասել է Հարփերը Popsugar պարբերականին։
Կարգավորե՛ք սննդակարգը։
Նիհարել ցանկացողներին մասնագետն առաջարկում է օրական երեքանգամյա սնունդ՝ դրան հավելելով մեկ անգամ թեթևակի կերակուրը։ Դրա հետ մեկտեղ կարևոր է մթերքի բաղադրությունը, որն ընտրում եք։ Ավելորդ քաշից ազատվելու համար, ըստ մասնագետի, սնունդը պետք է ներառի 40 տոկոս առողջ «բարդ» ածխաջրեր և 40 տոկոս սպիտակուցներ, ինչպես նաև 20 տոկոս որակյալ յուղ։ «Մթերքի այսպիսի համադրությունը լցնում է օրգանիզմը սննդարար նյութերով և դուք ձեզ կուշտ կզգաք »,-նշել է Բոբ Հարփերը։
Հետևե՛ք ձեր չափաբաժնին։
Նիհարել ցանկացողներին մասնագետն առաջարկում է հետևել իրենց չափաբաժնին։ Առաջին հերթին պետք է ձգտել չափավորության, առավել ևս, որ օրգանիզմը կարիք չունի սննդամթերքի այն չափաբաժնի, որը ստանում է։ Մասնագետի կարծիքով ավելորդ քաշի և նիհարելու ցանկության դեպքում պետք է սնունդը ուտել փոքր կտորներով, թողնել այն ափսեի մեջ և այլն։ Նրա պրոֆեսիոնալ խորհուրդներից մեկն է. «Երբե՛ք չուտել փաթեթի միջից կամ ընդհանուր ափսեից։ Միշտ դնել ուտելիքը անձնական ափսեի մեջ, քանի որ այն ավելի հեշտ է օգնում կարգավորել ձեր չափաբաժինը» ։