Նյու Յորքում նորաձևության շաբաթը սկսվել է Tom Ford–ի նոր հավաքածուի ցուցադրությամբ։ Շոուն հիանալի է անցել։ Սրահում են եղել ամենահեղինակավոր հոլիվուդյան աստղերը`Քիմ Քարդաշյանը, Սիարան, Դաուտցեն Կրեզը, Ջուլիաննա Մուրը և այլն։ Ի դեպ, ցուցադրությանն էլ մասնակցել են Ջիջի Հադիդն ու Քենդլ Ջեներ։
Դիզայները ներկաների համար հետաքրքիր և տարբերվող շոու էր պատրաստել։ Նախքան ցուցադրությունը հյուրասիրություն է եղել, հետո մոդելները պոդիում են բարձրացել դիզայների հագուստներով. տաբատներ, բաճկոններ, երեկոյան զգեստներ, կարճ կիսաշրջազգեստներ և այլն։ Հավաքածուն հարուստ էր տարբեր երանգներով և փայլով։
«Գիտեք, աղջիկները հիմա տարբեր կերպ են հագնում: Առօրյա հագուստները, ինչպես մենք գիտեինք, նախկինում չկան: Հիմա կանայք հագնում են ջինսեր, վերնաշապիկներ, բաճկոններ։ Բայց ճաշին ու ընթրիքին նրանք հայտնվում են բարձրակրունկներով։ Դրա համար էլ այս հավաքածուում ներառել եմ տարբեր հագուստներ»,- ասել է դիզայները։