Ցանկություն չկա…
Advertisement 1000 x 90

Ցանկություն չկա…

9 պատճառ, որը քայքայում է սեռական ցանկությունը

«Սիրուց մինչև ատելությունը մեկ քայլ է» հայտնի արտահայտության մեջ ատելությունը հիմա պետք է վերափոխել «անտարբերության»: Ամերիկացի գինականները՝ Sex & Marital Therapy մասնագիտացված հրապարակման մեջ, պնդում են, որ ամեն ամիս, մշտական զուգընկերոջ հանդեպ կնոջ սեքսուալ հետաքրքրությունը բնականոն կերպով թուլանում է 0,02%-ով: Կախված իրավիճակից, ընդամենը 6-30 ամսվա ընթացքում, մենք անցնում ենք կրքոտ զգացումներից խնամակալի զգացումների, իսկ ավելի ուշ… Ի՞նչն է սպանում սեռական ցանկությունը:

Նախ՝ սթրեսը: Սեռկանա կապը ամուր պահելու համար անհրաժեշտ է հանգիստ, խաղաղ հարաբերություններ, սպասում:

Ինքնագնահատականի սանդղակի ցածր նիշերը ևս խանգարում են, քայքայում են: Պետք է մարդն իրեն միշտ բարձունքի վրա զգա, իսկ ո՞վ կարող է օգնել այդ հարցում, եթե ոչ զուգընկերը:

Փոխադարձ անհամաձայնություններ: Այս դեպքում պետք չէ գուշակի մոտ գնալ, 21-րդ դարում ենք, պետք է ինքնուրույն փոխադարձ սիրո և փոխըմբռնման ուղին բռնած ելքեր գտնել:

Անքնություն: Սակավ քունը քայքայիչ է ինտիմ հարաբերություններում: Խնդիրը լուծելու համար պետք է 7-8 ժամ քնել:

Ավելորդ քաշը: Շարժվեք: Ավելորդ քաշը ձանձրացնող է, հանգեցնում է միանման հարաբերությունների, որն էլ իր հերթին քայքայիչ ազդեցություն կարող է ունենալ:

Ալկոհոլը: Եթե ձեզ կասեն, թե ալկոհոլը գրգռում է, մի հավատացեք, հակառակը՝ քայքայում է սեռական պոտենցիան, ցանկությունը և երևակայությունը:

Հակաբեղմնավորիչ հաբերը միանշանակ հորմոնալ փոփոխությունների են բերում: Կնոջ օրգանիզմը ամիսների ընթացքում կարող է ֆիզիոլոգիական փոփոխությունների ենթարկվել իր բոլոր հետևանքներով:

Յուղոտ կերակրատեսակները բթացնում են սեռական ցանկությունը:

Եվ վերջապես՝ ուշ ընթրիքը: Այն ծանրացնում է օրգանիզմը, դանդաղում են բոլոր ներքին պրոցեսները, մարդը դառնում է անտարբեր սեքսի հանդեպ, քանի որ քնել է ուզում: