Օրական 4 բաժակ սուրճը կարող է պաշտպանել դիաբետից ու ցիրոզից
Advertisement 1000 x 90

Օրական 4 բաժակ սուրճը կարող է պաշտպանել դիաբետից ու ցիրոզից

Օրական 4 բաժակ սուրճը կամ խոտաբույսերով մեկ բաժակ թեյը 25 տոկոսով նվազեցնում են 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը։ Այս մասին հայտնում են Aarhus University Hospital-ի գիտնականները։

Ըստ երևույթին՝ այս հարցում նշանակություն ունի ոչ թե կոֆեինը, այլ կաֆեստոլ կոչվող նյութը. բաղադրիչ, որն առկա է տարբեր ոչ զտված սրճային ըմպելիքներում, ինչպես և ավանդական սուրճի մեջ, բայց տարբեր քանակությամբ։ Մկների մասնակցությամբ հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ այդ նյութը լավացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը։

Մեկ այլ հետազոտության շրջանակում Erasmus University-ի գիտնականները (Նիդերլանդներ) պարզել են, որ օրական չորս բաժակ սուրճը պաշտպանում է լյարդի ցիրոզից։ Նրանք կարծում են, որ ըմպելիքում պարունակվող հակաօքսիդանտները հայտնվում են արյան հոսքում և հասնում լյարդին։

Գիտնականները շեշտում են, որ սուրճն արդեն վաղուց է դրսևորել բնակչության ընդհանուր մահացությունը նվազեցնելու ունակություն։ Բայց տվյալ հետազոտության ընթացքում հեղինակներին հետաքրքրել է, թե սուրճի օգտագործումն ինչպես կարող է օգնել մարդուն, որը դեռ չի բախվել լյարդի քրոնիկական հիվանդության։ Պարզվում է, որ սուրճի չափավոր օգտագործումը նվազեցնում է ցիրոզի զարգացման հավանականությունը։

med.news.am