Իվետա Մուկուչյան
«Եվրատեսիլ 2016» միջազգային երաժշտական մրցույթի մասնակից գեղեցկուհի Իվետան ծնվել է 1986 թվականին Երևանում, սակայն ճակատագրի բերումով 90-ականների ծանր օրերին նրա ընտանիքը տեղափոխվել էր Գերմանիա։
2009 թվականին հայ էստրադայի ապագա աստղը վերադարձավ գրավելու Հայաստանը։ Եվ նրան հաջողվեց անել դա. աղջիկը հրաշալի կարիերա ստեղծեց և 2016 թվականին նրան բախտ վիճակվեց ներկայացնել երկիրը Եվրատեսիլի բեմում։
Այսօր Իվետան համալրել է Հայաստանի ամենացանկալի և ոճային հարսնացուների շարքը։
Մի անգամ Iva la Diva-ն (այդպես են Իվետային անվանում եվրոպացի երկրպագուները) խոստովանեց, որ իր ընտրյալի դերում տեսնում է մի մարդու, որը չի սահմանափակի իրեն, հատկապես, կարիերայի հարցում։
Սոֆի Մխեյան
Հայկական էստրադայի հայտնի երգչուհիներից մեկը` Սոֆի Մխեյանը, ծնվել է 1984 թվականին Երևանում։ Համերգներով հանդես է գալիս Հայաստանում և արտերկրում, հաճախ նրան հրավիրում են տարբեր հեռուստանախագծերի մասնակցելու։ Սոֆին թխահերից շիկահեր դարձավ` շարունակելով գերել տղամարդկանց սրտերը։ Երգչուհին գերադասում է չպատմել իր անձնական կյանքի մասին, սակայն, դատելով վերջին հարցազրույցներից և սոցցանցերում տեղադրվող լուսանկարներից, երգչուհին չի շտապում ամուսնանալ։
Արփի Գաբրիելյան
Արփին ամենապահանջված երիտասարդ դերասանուհիներից է Հայաստանում։ Առեղծվածային հայացքով 28-ամյա աղջիկը մշտապես ընդգրկվում է հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ և սեքսուալ աղջիկների ցանկը։
Դերասանուհին տարբեր ուղղություններով է աշխատում, նկարահանվում է ֆիլմերում, երգեր ձայնագրում, նոր բարձունքներ նվաճում։
Դիանա Շնորհոքյան
Նույն ինքը` Diane Sands, ֆրանսիացի դաշնակահար, հեռուստահաղորդավար, դերասանուհի և մոդել։ Քանի որ Դիանան զտարյուն հայ է, նրան ընտրեցին «Գեղեցկության ազգային ակունքները» Նատալյա Իվանովայի գեղարվեստական նախագծին հայ ազգը ներկայացնելու համար։
Դիանան ծնվել է 1984 թվականին Փարիզում։ Նա ոչ միայն արտաքնապես է գեղեցիկ, այլև բազմակողմանի զարգացած անձնավորություն է։ Բացի մոդելի կարիերան, նա հետաքրքրվում է նաև երաժշտությամբ։ Երաժշտական կրթություն ստանալով դպրոցում, Դիանան ընդունվեց Փարիզի Ռախմանինովի անվան կոնսերվատորիա։
Նազենի Հովհաննիսյան
35-ամյա դերասանուհի և հեռուստահաղորդավար Նազենին հաճախ է նորաձևության ցուցադրությունների մասնակից լինում, նա իր էլեգանտ և ոճային կերպարով տարբերվում է մյուսներից։
Հեռուստատեսությունը նրան հայտնի դարձրեց, նա չկորցրեց աշխատելու հնարավորությունը. աշխատում էր քրտնաջան, տարբեր ծրագրեր վարում։ Նազենին դասավանդում է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Նազենին Հայաստանի նախանձելի հարսնացուներից է և բազմաթիվ տղամարդկանց երազանքը։
Հայուհիները տարբերվում են ոչ միայն իրենց գեղեցկությամբ։ Նրանք հայտնի են որպես լավ տնային տնտեսուհիներ, որոնք լավ ձեռքի շնորհք ունեն, ինչը գնահատում են ոչ միայն հայ տղամարդիկ, այլև օտարերկրացիները։ Վերջին ժամանակներում, հատկապես, տարածված են ամուսնություններն արտասահմանցիների հետ։