ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Մերիլենդում գտնվող նախագահական նստավայրից վերադառնալիս Ռաֆ Սիմոնսի հավաքածուից կովբոյական վերնաշապիկ է կրել, որտեղ Դոնալդ Թրամփի հետ հանգստի էր մեկնել, գրում է Elle.ru-ն: Վերնաշապիկն ԱՄՆ-ի առաջին տիկինը համադրել էր J.Brand «ժողովրդավարական» ապրանքանիշի ջինսերով: Հատկանշական է, որ սկանդալային բաձրակրունկ կոշիկները, որոնց պատճառով օրեր առաջ Մելանյան քննադատության էր արժանացել «Հարվի» փոթորկից տուժած Տեքսաս նահանգ ուղևորվելիս, փոխարինել էր տափակ կոշիկներով:
elle.ru