Giorgio Armani նորաձևության բրենդը ներկայացրել է 2017 – 2018 աշուն-ձմեռ սեզոնի օպտիկական շրջանակների և արևապաշտպան ակնոցների հավաքածու:
Հավաքածուում տեղ են գտել Panto մոդելները, որոնց շրջանակները զարդարում են թափանցիկ նեյլոնից համակենտրոն շրջանակները ոսպնյակների
և շրջանակի միջև, որոնք բյուրեղի տպավորություն են թողնում: Ապակիների միջև կրկնակի կամրջակն ընդգծում է շրջանակի թեթևությունը:
Շրջանակի ականջականթերի վրա զետեղծված են դեկորատիվ տարրեր մետաղական տերևիկի տեսքով: Շրջանակի ալիքաձև մասը պատրաստված է ացետատից: