Audi-ն առանց ղեկի ու ոտնակների ավտոմեքենա է ներկայացրել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Audi-ն առանց ղեկի ու ոտնակների ավտոմեքենա է ներկայացրել

Audi ընկերությունը Ֆրանկֆուրտի Ավտոմեքենաների միջազգային շոուում ներկայացրել է Audi Aicon ամբողջովին ինքնավար ավտոմեքենան՝ առանց ղեկի և ոտնակների:

Չորսդռնանի փոխադրամիջոցն աշխատում է էլեկտրականությամբ և մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել 700-ից մինչև 800 կիլոմետր տարածություն:

Ավտոմեքենայի ստեղծողներն ուշադրություն են դարձնում նրա արտաքին տեսքի և սրահի վրա: Ճակատային ապակին մեծացված է,
ինչը մոդելը տարբերում է այս մակնիշի մյուս ավտոմեքենաներից, իսկ կողային պատուհանների ապակիները հնարավորություն ունեն թեքվելու աջ և ձախ: