Volkswagen AG կոնցեռնը և Չինաստանում գործող նրա համատեղ ձեռնարկությունները՝ FAW-Volkswagen-ը և SAIC Volkswagen-ը, ՉԺՀ-ից հետ են կանչելու ավելի քան 4,86 մլն ավտոմեքենա, ինչը կապված է անվտանգության բարձիկների թերության հետ: Այդ մասին հայտնել է Չինաստանի Որակի հսկողության, տեսչական ստուգումների և կատանտինի գլխավոր պետական վարչությունը (AQSIQ):
AQSIQ-ի կողմից անցկացված համապատասխան հետազոտությունից հետո ավտոարտադրողները որոշում են ընդունել հետ կանչել այն բարձիկներով սարքավորված ավտոմեքենաները, որոնցում կարող է թերություն լինել, որպեսզի նվազեցվեն հնարավոր ռիսկերը:
Volkswagen կոնցեռնը Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողն է. այն միավորում է Volkswagen, Audi, Skoda և Seat մակնիշները:
Կորպորացիայի «Լյուքս» դասի ավտոմեքենաների արտադրության ստորաբաժանման մեջ մտնում են Lamborghini, Bentley և Bugatti հայտնի բրենդները:
Ընկերությունը նաև բեռնատար փոխադրամիջոցներ է թողարկում Volkswagen Commercial Vehicles և Scania ստորաբաժանումների միջոցով: