Վիկտորյա Բեքհեմը հագուստի նոր հավաքածու է ցուցադրել Նյու Յորքում կազմակերպված նորաձևության շաբաթվա ընթացքում:
Մոդելների դիմահարդարումն արվել է Victoria Beckham&Estee Lauder-ի նոր հավաքածուից միջոցների օգտագործմամբ: Այդ
մասին ասված է Estee Lauder-ի հաղորդագրության մեջ:
«Մաշկը շողում է, կոպերը փայլող տեսք ունեն, իսկ շուրթերը բնական երանգ են ստանում: Ինչպես և հագուստը, նոր կոսմետիկան ընդգծում է կանացիությունը»,- Victoria Beckham&Estee Lauder կոսմետիկայի նոր շարքերը նկարագրել է Բեքհեմը: Estee Lauder պարֆյումերա-կոսմետիկական ընկերության և դիզայներ Վիկտորյա Բեքհեմի համագործակցության մասին հայտնի է դարձել հուլիսի 28-ին:
Estwe Lauder ընկերությունը 1946 թվականին ստեղծվել է ԱՄՆ-ում Էսթե Լաուդերի և նրա ամուսնու՝ Ջոզեֆ Լաուդերի կողմից: Այն մասնագիտանում է կանանց ու տղամարդկանց համար պարֆյումերայի և կոսմետիկայի արտադրության բնագավառում: 1968 թվականին ընկերությունը գործարկել է Clinique բրենդը, որը մասնագիտանում է հիպոալերգեն միջոցների արտադրության բնագավառում:
Ներկայում Estee Lauder ընկերությանն են պատկանում M.A.C, Aveda, Darphin և այլ բրենդներ: Էսթե Լաուդերը գործերից հեռացել է 1995 թվականին, բայց նրա ժառանգները մասնակցում են ընկերության կառավարմանը: