Բաղադրիչներ
- Ալյուր – 120 գ
- Ազնվամորի – 100 գ
- Շաքարավազ – 70 գ
- Կարագ – 50 գ
- Ձու – 3 հատ
- Շոկոլադե գնդիկներ – 3-4 ճ/գ
- Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Ձվերը հարել շաքարավազի հետ՝ մինչև լավ սպիտակելը:
- Ավելացնել փափուկ կարագը:
- Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը:
- Խմորի մեջ զգուշությամբ ավելացնել շոկոլադը:
- Ավելացնել ազնվամորին և մի փոքր խառնել:
- Կաղապարի մեջ շարել թղթե բաժակները:
- Լցնել խմորը 2/3-ի չափով:
- Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
- Պատրաստի կեքսերը սառեցնել և մատուցել թեյի կամ սուրճի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը