Դժվար է պատկերացնել ինչ-որ կարևոր իրադարձություն՝ առանց լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի աշխատանքների: 2003 թվականից, երբ Elie Saab բրենդը պաշտոնապես ընդգրկվեց Փարիզի բարձր նորաձևության սինդիկատում, շքեղ զգեստների աստղային երկրպագուհիների թիվը մեծացավ:
Իսկ այս մեծ ճանաչումը մանրակրկիտ աշխատանքի արդյունք է: 1982 թվականին՝ 18 տարեկան հասակում, Սաաբը 15 աշխատողների հետ թողարկում է իր բեյրության հիմքով նորաձևության ապրանքանիշը։ Սկզբում իր արհեստանոցը մասնագիտացված էր հարսանյաց ոլորտում. նա կարում էր հարսանյաց զգեստներ՝ օգտագործելով թանկ կտորներ, ժանյակներ, մանր ասեղնագործություններ, մարգարիտներ, բյուրեղներ և մետաքսաթելեր։
Այսօր Elie Saab ապրանքանիշի զգեստները հայտնվում են ամենահեղինակավոր միջոցառումների կարմիր գորգերի վրա՝ Համաշխարհային աստղերից ամենաշատը Սաաբի զգեստները կրում են Այշվարիա Ռայը, Ջենիֆեր Լոպեսը, Թեյլոր Սվիֆթը և Սառա Ջեսիկա Փարքերը և այլք:
Ջենիֆեր Լոպես, 2017թ.
Ջեսիկա Բիլը՝ «Ոսկե Գլոբուս»-2017 մրցանակաբաշխության ժամանակ
Անջելինա Ջոլին՝ «Օսկար»-2009-ի ժամանակ
Ջենիֆեր Լոպեսը՝ 2015թ. «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ
Քենդալ Ջենները՝ amfAR ամենամյա երեկոյի ժամանակ, Կանն, 2016թ.
Եվա Գրինը՝ «Ոսկե Գլոբուս»-2016 մրցանակաբաշխության ժամանակ
Իրինա Շեյքը՝ amfAR ամենամյա երեկոյի ժամանակ, Կանն, 2013թ.
Բեյոնսեն՝ «Beyonce: Life Is But A Dream» ֆիլմի պրեմիերային, Նյու Յորք, 2013թ.
Լիլի Ջեյմսը՝ «Մոխրոտը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի ժամանակ, 2015թ.
Ռիհաննան՝ American Music Awards-2010 մրցանակաբաշխության ժամանակ
Հոլլի Բերրին՝ «Էմիի»-2014-ի ժամանակ
Այշվարիա Ռայը՝ Կաննի 2010թ. կինոփառատոնի ժամանակ
Քրիստեն Ստյուարտը՝ «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի ժամանակ, Բեռլին, 2012թ.
Ալիսիա Վիկանդերը՝ «Օսկար»-2013-ի ժամանակ
Իզաբել Գուլարը՝ amfAR ամենամյա երեկոյի ժամանակ, Կանն, 2013թ.
Թեյլոր Սվիֆթը՝ «Գրեմմի»-2015 մրցանակաբաշխության ժամանակ
Էմմա Սթոունը՝ 2015թ. «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ
Նաոմի Ուոթսը՝ 2015թ. Կաննի կինոփառատոնի ժամանակ
Սառա Ջեսիկա Փարքերը՝ «Hamilton» մյուզիքլի պրեմիերայի ժամանակ, Նյու Յորք, 2015թ.
Սելենա Գոմես, Փարիզ, 2015թ.
Պատրաստեց Անի Գաբուզյանը