Wnews.am-ը շարունակում է պարբերաբար ներկայացնել նախընտրական փուլերը հաղթահարած և մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացած աղջիկներին, նրանց, ովքեր հավակնում են դառնալ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթի հաղթողն ու հետագայում մասնակցել «Միս աշխարհ»-ին: Մեր զրուցակիցն այս անգամ Տաթեւիկ Մնացականյանն է։
–Ներկայացրու քեզ. որտե՞ղ ես ծնվել, ի՞նչ հետաքրքրություններ ունես։
-Ես Տաթևիկն եմ, 17 տարեկան։ Ծնվել եմ Երևանում։ Տասը տարեկանից բեմում եմ, մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների, նորաձևության ցուցադրությունների, արշավների և օլիմպիադաների։Ավարտել եմ Գայանե Փայտյանի հաղորդավարների և լրագրողների “TV Ideal” մասնագիտացված դպրոց ստուդիան։
2011-ին արժանացել եմ “Top Model Երևան” երկրորդ մրցանակին, իսկ 2014ին հաղթող եմ ճանաչվել “Top Model Հայաստան” մրցույթի ամենաոճային մոդել անվանակարգում։
Հայաստանում ֆրանսիական քոլեջում ուսանել եմ շուկայագիտություն և ավարտել եմ գերազանցությամբ, այժմ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի եմ։
Հետաքրքրություններս կապված են տարբեր ազգերի մշակույթի և լեզվի ճանաչողության հետ։ Ազատ ժամանակ զբաղվում եմ սպորտով։
–Ո՞րն ես համարում արտաքինիդ գլխավոր առավելությունը։
-Կազմվածքիս համաչափությունը։
–Ինչու՞ որոշեցիր մասնակցել մրցույթին։
-Քանի որ այստեղ համախմբված են բացառապես պրոֆեսիոնալ կազմակերպիչներ, նպատակս նրանց հետ շփումն է, ի դեմս Գոհար Հարությունյանի՝ ում փորձն այս ոլորտում անասելի մեծ է։ Ի վերջո նպատակ կարելի է համարել նաև այն մոտիվը, որն արագ քայլերով առաջ է տանում դեպի հաղթանակ։
–Ինչպե՞ս է ընթացել մրցույթի նախընտրական փուլը։-
– Շատ ուրախ, ազատ և անմիջական։ Ինձ շատ ինքնավստահ էի զգում, քանի որ մթնոլորտն էլ ինքնին տրամադրող էր։
–Հաղթելու դեպքում ի՞նչ կանես։
-Կցնծամ։
–Գիրք, որը բոլորին խորհուրդ կտաս կարդալ։
-Թ. Դրայզերի “Հանճարը” վստահ եմ շատերի ֆավորիտն է, իսկ ովքեր դեռ չեն կարդացել, խորհուրդ եմ տալիս կարդալ երկու հատորները էլ։ Այժմ մեծ բավականությամբ ընթերցում եմ Կամյուի “Օտարը”։
–Ամենատպավորիչ վայրը, որտեղ երբեւէ եղել ես։
-Ինչքան էլ ճամփորդեմ, միևնույն է ամենատպավորիչ վայրն ինձ համար եղել է և կմնա Տաթևի վանքը։
–Բարձրակրու՞նկ, թե՞ կեդեր։
-Կախված իրավիճակից։Յուրաքանչյուր աղջիկ պետք է սլացիկ քայլի և՛ բարձրակրունկ, և՛ ցածր կոշիկներով։
Ամբողջությամբ՝ wnews.am