Կանաչ լոլիկը վրացական ձևով. հրաշալի բաղադրատոմս է:
Լոլիկի մարինադը պատրաստում ենք հայտնի ձևով, եռացող ջրի մեջ լցնելով աղ և շաքար, կրակից հանելով ու ավելացնելով քացախ:
Ապա՝ տաք-տաք լցնել նախօրոք պատրաստած ապակե տարաների մեջ:
Կանաչ լոլիկը վրացական ձևով կարելի է պատրաստել ոչ թե լցնելով լոլիկները տարաների մեջ, այլ դասավորելով լցոնած լոլիկները՝ ծածկել պոլիէթիլենային թաղանթով, դնել ճնշման տակ:
Պահել մութ տեղում, որ մնա մի քանի շաբաթ:
Այս դեպքում լոլիկները կթթվեն սեփական հյութի մեջ:
3կգ լոլիկին ավելացնում ենք 200գ աղ (առանց շաքարի ու քացախի), մնացածը ավելացնում ըստ բաղադրատոմսի: Ամեն 3 օրը մեկ պետք է ստուգել և վերադասավորել, որպեսզի բոլորը հավասարապես լինեն աղաջրի մեջ:
Արդյունքում կստացվի հիանալի խավարտ աղի ուտեստների սիրահարների համար: Հաջողություն և բարի ախորժակ:
Բաղադրիչներ
- լոլիկ — 5 կգ
- սխտոր— 2-3 հատ(գլուխ)
- բուլղարական պղպեղ— 2 հատ
- նեխուրի տերեևներ— 1 փունջ
- մաղադանոս, սամիթ — 1 փունջ
- ռեհան, համեմ — 1 փունջ
- կծու պղպեղ— 2 հատ
- ջուր — 1 լիտր (մարինադ)
- աղ — 2 ճ. գդալ (մարինադ)
- շաքար — 1 թեյի գդալ (մարինադ)
- քացախ 9% — 1 թեյի գդալ (մարինադ)
Լոլիկները լվալ, դանակով ճեղքել, թողնել տաք ջրում 25 րոպե:
Կանաչին լվալ, սխտորը մաքրել, պղպեղը ազատել սերմերից:
Կանաչին, սխտորը և պղպեղը մանրացնել հարիչով:
Լոլիկները լցոնել մանրացրած խյուսով:
Լոլիկները դասավորել ապակե տարայի մեջ:
Ավելացնել մարինադը:
Տարաները ստերիլիզացնել եռացրած ջրում՝ 25 րոպե:
Պահածոյացնել և պահել նկուղում: