Louis Vuitton-ն առաջարկել է կրել դիպակե սերթուկներով ատլասե կիսավարտիքներ (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Louis Vuitton-ն առաջարկել է կրել դիպակե սերթուկներով ատլասե կիսավարտիքներ

Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը և նրա դիզայներ Նիկոլյա Գեսկիերը Փարիզում կազմակերպված Նորաձևության շաբաթի շրջանակներում ներկայացրել են գարուն-ամառ-2018 տարեշրջանի՝ կանանց համար նախատեսված հավաքածու:

Ցուցադրությունը, որն անցկացվել է Լուվրի Pavillon de l’Horloge-ի («Ժամացույցների տաղավար») ներքնահարկում, բացել են մոդելները, որոնք հագել էին դիպակե սերթուկներ, մարզակոշիկներ և ատլասե մարզական կիսավարտիքներ: Մյուս մոդելները բարձրահարթակի վրա շարանցել են մարզաշապիկներով՝ ձեռքի ժամացույցի տեսք ունեցող պրինտներով և «Շատ տարօրինակ գործեր» սերիալի գովազդային պոստերով, և ֆուտուրիստական թիկնապայուսակներով: