Honda ճապոնական ընկերությունը հրապարակել է ավտոմատ բալանսումով էլեկտրական մոտոցիկլետի նախատիպի առաջին լուսանկարները: Այդ մասին հայտնել է Motorcycle News-ը:
Հատուկ համակարգչային համակարգը՝ հիմնված ASIMO ռոբոտի կոնստրուկցիաներում օգտագործվող տեխնոլոգիաների վրա, բարելավում է մոտոցիկլետի կայունությունը ժամում 0-5 կիլոմետր արագության դեպքում: Արտադրողի նշում է, որ ավտոմատ բալանսավորման ռեժիմում մոտոցիկլետը կարող է չընկնել, նույնիսկ գտնվելով կայանատեղիում՝ նստատեղին վարորդի բացակայությամբ: Էլեկտրաբայքի պաշտոնական պրեմիերան պլանավորված է Տոկիոյի ավտոսալոնում, որն աշխատանքն սկսելու է հոկտեմբերի 27-ին:
Honda Motor-ը միջազգային արդյունաբերական ընկերություն է, որն արտադրում է մոտոցիկլետներ, ավտոմեքենաներ, շարժիչներ, գազոնահնձիչներ և էլեկտրագեներատորներ:
Ընկերությունը հիմնադրվել է 1948 թվականին ձեռնարկատեր և ավտոմեխանիկ Սոիտիրո Հոնդայի կողմից: Honda Motor-ի կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում: