Օրական թեկուզ մեկ գավաթ տաք թեյի օգտագործումն զգալիորեն նվազեցնում է գլաուկոմայի զարգացման, աչքերի մթագնման հավանականությունը, որը տեսողությունը լրիվ կորցնելու գլխավոր պատճառներից մեկն է: Այդ մասին ասված է այն հոդվածում, որը հրապարակված է British Journal of Ophthalmology հանդեսում:
«Ցավոք, մենք չգիտենք, թե հատկապես ինչ տեսակի թեյ են խմել մեր հարցման մասնակիցները՝ սև կամ կանաչ, փոքր փաթեթավորված կամ թրմված ըմպելիք, որքան երկար են նրանք այն թրմել, արդյոք օգտագործել են շաքար կամ քաղցրացնող որև է այլ բան:
Մյուս կողմից՝ ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այդ ըմպելիքի սիրահարները հազվադեպ են դառնում գլաուկոմայի զոհեր, քան նրանք, ովքեր չեն սիրում տաք թեյ»,- գրում են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակից Աննա Քոլեմանը և նրա գործընկերները:
Քոլեմանի թիմն այս եզրակացության է եկել՝ 2005 թվականից մինչև 2012 թվականը հետևելով շուրջ 10 հազար բուժքույրերի և պրոֆեսիոնալ բուժաշխատողների կյանքին, որոնք մասնակցել են սննդակարգի և առողջության դիտարկման ազգային ծրագրին (NHANES):