Չինական արվեստը միշտ փառաբանվել է իր մանրուքների հանդեպ հետաքրքրությամբ: Սա հատկապես դրսևորվել է ծառերի վրա վարպետորեն քանդակելու միջոցով: Չժեն Չունխուին այս գործի տաղանդավոր վարպետներից մեկն է, որը բոլորովին վերջերս հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում, իր պատկառելի չափի մեծ ստեղծագործության շնորհիվ:
Այս հսկա ինստալյացիան կոչվում է «Գետի երկայնությամբ՝ Ցինմին փառատոնի ժամանակ»: Այս գործը ստեղծվել է չինացի նկարիչ Չժան Ցզեդուանի հայտնի նկարի մոտիվներով: Քանդակի երկարությունը 12 մետր է, իսկ լայնությունը՝ 3 մետր:
Փայտե քանդակի մեջ ընդգրկված է մի ամբողջ գյուղ, որում իրենց կյանքով ապրում են 550 հերոսներ:
Ամենափոքր մանրուքներն անգամ արված է ամենայն մանրակրկտությամբ. պատշգամբները, տները, փարթամ բուսականությունը և անգամ գետի ալիքները…
Չժեն Չունխուի աշխատանքը պատմում է 17-րդ դարի իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Սուն դինաստիայի օրոք: Ընդհանուր առմամբ իր կյանքի 4 տարին արվեստագետը նվիրել է այս աշխատանքի իրագործմանը:
Փայտյա կտավի հիմնական թեման `Ցինմին, ննջեցյալների հիշատակին նվիրված, ազգային փառատոնն է:
Նայելով այսպիսի աշխատանքներին՝ հասկանում ես, որ սրանք իսկական արվեստ են: Կարծում եմ, անգամ կոլեկցիոներների ու հնավաճառներին դժվար կլինի գնահատել այս գործը և տալ դրա դրամական համարժեքը: