Գիտնականները պարզել են, թե ինչն է ալկոհոլից և ծխախոտից առավել վնասում առողջությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գիտնականները պարզել են, թե ինչն է ալկոհոլից և ծխախոտից առավել վնասում առողջությանը

Ըստ գիտնականների՝ երիտասարդների համար ամենամեծ վտանգը սոցիալական փոխգործակցության բացակայությունն է, կամ ավելի պարզ ասած՝ միայնությունը։

Երկարատև միայնության և սոցիալական մեկուսացման վնասը ավելի ուժեղ կարող է լինել, քան ալկոհոլինը, ծխելունը կամ ճարպակալմանը։

ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում 500 մարդկանց հետազոտությունը ցույց է տվել, որ ամուր ընկերական կապերով մարդիկ ավելի երկար են ապրում իրենց հասակակիցներից։ Մեկ կամ մի քանի մոտ ընկեր ունեցող մարդիկ նույնպես իրենց երջանիկ են զգում և հազվադեպ են մահանում դեպրեսիայի պատճառով։

Միայնությունը մեծացնում է մահացության ռիսկը 35 տարեկանում՝ 30%-ով։ Որոշ երկրներում բժիշկները իրենց հիվանդներին արդեն կյանքը երկարացնելու գործնական խորհուրդներ են տալիս։ Բացի դեղորայքից, ցուցակի մեջ են մտնում նաև ժամադրությունները, սպորտով զբաղվելն ու ընկերներ գտնելը։

1in.am