Ստեփանակերտ-Այգեստան-Վանքի խաչմերուկ-Դրմբոն 50 կմ-ոց ճանապարհն առանձին հատվածներով ըստ անհրաժեշտության վերանորոգվել է և ասֆալտապատվել: Այս մասին տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ 50 կմ-ոց միջշրջանային ճանապարհի մոտ 30 կմ-ն արդեն ասֆալտապատ է: Աշխատանքն իրականացվել է 2018 թվականի ծրագրով` պետական բյուջեի միջոցների հաշվին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Դրբոնի հատվածում այս ճանապարհը միանում է Վարդենիս-Մարտակերտ միջպետական մայրուղուն: Արցախ այցելողները Ստեփանակերտ կամ Գանձասար հասնելու համար կերթևեկեն ոչ միայն բարեկարգ մայրուղով, այլև էապես կկրճատեն ժամանակը: Նշենք, որ բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքները Քաղաքաշինության նախարարության պատվերով իրականացրել է «Քարավան» ՍՊԸ-ն:
Վերանորոգվել է Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհը
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ