Արական սեռական հորրմոն` տեստոստերոնը, ստերոիդ է: Արտադրվում է տղամարդկանց ամորձիներում: Քիչ քանակությամբ տեստոստերոն սինթեզվում է նաև մակերիկամներում:
Տեստոստերոնը ոչ միայն պայմանավորում է արական սեռական հատկանիշների ձևավորմանը, այլ նաև ապահովում է նյութափոխանակությունը և սեռական ֆունկցիայի կանոնավոր աշխատանքը ողջ կյանքի ընթացքում: Հորմոնի քանակության նորմայից իջեցումն առաջացնում է մի շարք առողջական և հոգեբանական խնդիրներ:
Ինչպե՞ս բարձրացնել տեստոստերոնի մակարդակը:
- Ֆիզիկական ծանրաբեռնվածություն և մարզումներ
Մարմնամարզությունն առողջական բազմաթիվ խնդիրների դեմ պայքարելու արդյունավետ մեթոդներից է: Ֆիզիկական աշխատանքը և մարմնամարզությունը խթանում են նաև տեստոստերոնի արտադրությունը: Նույնիսկ մեծահասակների մոտ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը խթանում է արական հորմոնի արտադրություն: Տեստոստերոնի մակարդակի բարձրացման ամենաարդյունավետ և արագ ճանապարհը մարզումների ժամանակ ծանրություններ բարձրացնելն է:
- Ուտել սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր
Սննդակարգն անմիջապես կապված է օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության հետ, ներառյալ տարբեր նյութերի արտադրությունը: Շարունակական դիետաները կամ շատակերությունը կարող են խախտել հորմոնի արտադրության հավասարակշռությունը:
Պետք չէ երկարատև սահմանափակել սննդակարգը: Հարկավոր է ուտել բալանսավորված՝ սննդի մեջ ներառելով բոլոր բաղադրիչները, ներառյալ սպիտակուցներ, օգտակար ճարպեր և ածխաջրեր:
- Նվազեցնել սթրեսները
Շարունակական սթրեսները դառնում են մի շարք առողջական խնդիրների պատճառ: Սթրեսային իրավիճակներում օրգանիզմում կտրուկ բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը: Կորտիզոլի բարձրացումը իջեցնում է տեստոստերոնի մակարդակը: Պետք է հնարավորինս զերծ մնալ սթրեսներից:
- Բավարար քանակով վիտամիններ
Տեստոստերոնի արտադրությանը նպաստում են A, C, E և D վիտամինները: Վիտամին D-ն մեծ ազդեցություն ունի տեստոստերոնի արտադրության հարցում: Այն ավելի հաճախ ընդունվում է որպես հորմոն և հանդիսանում է մեր օրգանիզմի ամենապահանջված վիտամինը:
Առօրյան պետք է կազմակերպել այնպես, որ օրվա ընթացքում արևի ուղիղ ճառագայթների տակ լինել (այսպես կոչված արևային լոգանքների համար բարենպաստ ժամերին), կամ անհրաժեշտության դեպքում D վիտամին ստանալ` բժշկի նշանակմամբ:
- Բավարար քանակով ցինկ
Արական սեռական հորմոնի արտադրության և սեռական ֆունցկիայի կարգավորման վրա բարերար ազդեցություն է թողնում ցինկը: Ցինկով հարուստ սննդամթերքի օգտագործումը բարձրացնում է տոստոստերոնի մակարդակը, եթե այն ցածր է: Հատկանշական է, որ ազդեցությունը ընտրողական է, եթե տեստոստերոնը ցածր է` բարձրանում է, եթե այն նորմայի սահամանում է` առանձնապես չի բարձրանում:
- Բավարար և որակյալ քուն
Որակյալ և բավարար քունը նույնքան կարևոր է և օգտակար, որքան առողջ սնունդը և մարմնամարզությունը: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները գիշերային քունը պետք է տևի 7-10 ժամ: Քնի անբավարարությունը բացասաբար է անդրադառնում ինչպես ընդհանուր օրգանիզմի գործունեությոան, այնպես էլ սեռական ֆունցկիայի վրա: Տևական ժամանակ գիշերը 5 ժամից ոչ ավել քնելու դեպքում տեստոստերոնի մակարդակը օրգանիզմում նվազում է 15%-ով: Քնի յուրաքանչյուր հավելյալ ժամ բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը:
- Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպը ներառում է ոչ միայն առողջ սննդակարգը, մարմնամարզությունը և բավարարա քունը, այլ նաև վնասակար սովորություններից հրաժարվելը և կանոնավոր սեռական կյանքը:
Կանոնավոր սեռական կյանքը խթանում է սեռական հորմոնի նորմալ քանակի ապահովումը օրգանիզմում: Վնասակար սովորություններից հատկապես ծխախոտի օգտագործումը և ալկոհոլի չարաշահումը հանգեցնում են մի շարք առողջական խնդիրների, ներառյալ նաև արական սեռական հորմոնի արտադրության ընկճումը: