Մի վախեցեք համարձակ երևալուց․ վառ գույներ կարելի է կրել ոչ միայն աշնանն ու գարնանը, այլև ձմռանը։
Ընտրեք դեղինի երանգներ, քանի որ դրանք շատ են համապատասխանում սևի, շագանակագույնի, սպիտակի, բեժի, կանաչի, ոսկեգույնի, արծաթագույնի հետ։ Եթե այս գույները համադրեք, ապա կստանաք համարձակ, գեղեցիկ, ոճային, հարմարավետ լուքեր, որոնց շնորհիվ մռայլ ու ձանձրալի եղանակը միանգամից կանհետանա։ Դեղինի տարբեր երանգներ գոյություն ունեն․ լիմոնի, մանանեխի, աշնան արևի տակ խամրած տերևների ու նարնջագույնի երանգներով։