«Հլը 3-րդ կետը նայեք ինչա խորհուրդ տալիս. Շրջագայության կանոններ Պաուլո Կոելյոից»
Advertisement 1000 x 90

«Հլը 3-րդ կետը նայեք ինչա խորհուրդ տալիս. Շրջագայության կանոններ Պաուլո Կոելյոից»

Հլը 3-րդ կետը նայեք ինչա խորհուրդ տալիս???

Շրջագայության կանոններ Պաուլո Կոելյոից։

1.Խուսափիր թանգարաններից
Խորհուրդը կարող է աբսուրդ թվալ, բայց արի մտածենք. երբ դու գտնվում ես անծանոթ քաղաքում, հետաքրքիր չէր լինի իմանալ քաղաքի ներկան, քան հին պատմությունը՞ Մարդիկ զգում են իրենց պարտավոր այցելել թանգարան, քանի որ մանկուց նրանց մեջ սերմանել են այս մեթոդը ծանոթանալու մշակույթի հետ։ Իհարկե, կարևոր է այցելել թանգարաններ, բայց դու պետք է իմանաս, թե ինչ ես հենց դու ուզում տեսնել, թե չէ դու հեռանալու ես այդ քաղաքից, զգալով, որ իմացար մի երկու կարևոր ինֆորմացիա քո կյանքի համար, բայց ինքդ չգիտես կոնկրետ ինչ։

2. Այցելություն բարեր

Հենց այստեղ կարելի է իմանալ քաղաքի կյանքը։ Ես նկատի չունեմ դիսկոտեկներ, այլ այն տեղերը, որտեղ հանդիպում են տեղացիները, խմում են, խոսում են Աստծո և տիեզերքի մասին, միշտ բաց են խոսելու համար։ Պարզապես գնիր մեկ հատ թերթ, նստիր թերթը ձեռքդ և հետևիր կողքի խոսակցություններին և իրադարձություններին։ Եթե ինչ որ մեկը բռնկվում է թեժ խոսակցության, մտիր այդ խոսակցության մեջ, եթե անգամ այդ թեման քեզ հետաքրքիր չի։ Դու չես տեսնի գեղեցիկ ճանապարհը, եթե նայես այդ ճանապարհին հիսաբաց դռնից։

3. Եղիր բաց

Լավագույն գիդերը տեղացիներն են։ Նրանք գիտեն ամեն ինչ, հպարտանում են սեփական քաղաքով, բայց չեն աշխատում տուրիստական գործակալության հետ։ Պարզապեա դուրս արի փողոց, ընտրիր մի մարդու, հարցեր տուր, օրինակ ` ո՞նց գնալ, ո՞նց գտնել։ Եթե չստացվի, այլ մարդու փորձիր դիմել, 2-րդի հետ էլ չստացվի, 3-րդին դիմիր։ Այդ ժամանակ ես համոզված ասում են, որ դու կգտնես հրաշալի մի մարդու, ով քեզ ուղեկից կլինի ամբողջ օրվա ընթացքում։

4. Շրջագայիր միայնակ, կամ եթե ամուսնացած ես ` ամունուդ կամ կնոջդ հետ

Միայն այսպես կարելի է իրականում հեռանալ քո երկրից։ Եթե դու շրջագայում ես խմբով, դու ուղղակի գնոգմ ես այլ երկիր, հետևում ես գիդի հրահանգներին, շարունակում ես խոաել քո լեզվով և ավելի շատ մտածում ես խմբակային խառը խոսակցության մասին, քան այն վայրի, որտեղ եկել ես։

5. Մի համեմատիր

Ոչինչ մի համեմատիր. ո՛չ գները, ո՛չ մաքրությունը, ո՛չ կյանքի որակը, ո՛չ տրանսպորտը։ Ոչինչ։ Դու չես ճանապարհորդում, որ ապացուցես, որ ապրում ես ավելի լավ։ Ծանոթացիր ուրիշներին կյանքին և գտիր այն, ինչը կարող ես քաղել քո համար։

6. Գիտակցիր, որ բոլորը քեզ հասկանում են

Եթե դու անգամ չես խոսում տվյալ երկրի լեզվով, մի վախիր. ես եղել եմ բազմաթիվ երկրներում, որտեղ չեմ կարողացել բացատրվել բառերը հավաքելով իրար վրա, բայց բոլոր իրավիճակներում գտել եմ մի ելք, ստացել եմ կարևոր խորհուրդներ և անգամ գտել եմ ընկերներ։ Ոմանք վախում են մոլորվել շրջագայության ընթացքում, եթե մնան մենակ։ Հարկավոր է ունենալ գրպանում ընդամենը հյուրանոցի այցեքարտը և օգտվել տաքսի ծառայությունից, ցույց տալով վարորդին այցեքարտը։

7. Մի կատարիր շատ գնումներ

Ծախսիր գումարը այնպիսի դեպքերում, որ քեզ օգտակար են լինելու. թատրոնի տոմս, ռեստորանների այցելություն, էքսկուրսիաներ։ Մեր ժամանակներում գլոբալ շուկայից և ինտերնետից կարելի է գնել ամեն ինչ և չվքարել այս դեպքում ավելորդ քաշի համար։

8. Մի փորձիր աշխարհը շրջագայել մեկ ամաում

Ավելի լավ է մնալ մի քաղաքում կամ երկրում 4-5 օր, քան թե այցելել 5 քաղաք կամ երկիր մեկ շաբաթում։ Քաղաքը կարելի է համեմատել կապրիզ կնոջ հետ, ում պետք է ժամանակ, որ ցույց տա իրեն բոլոր կողմերից և տալ ինքն իրեն գայթակղել։

9. Շրջագայությունը – Արկածներ

Հենրի Միլլերը ասել է. լավ է բացահայտել ինքդ քեզ համար անծանոթ մի եկեղեցի, որի մաաին առաջ ոչ ոք չի լսել, քան գնալ Հռոմ և զգալ քեզ պարտավորված այցելել Սիկստինի մատուռը։ Այցելիր և այնտեղ, բայց զգա քեզ ազատ, քայլելով փողոցներով, գտիր քեզ համար այնպիսի մի վայր, որի մասին չես լսել, և որը կարող է փոխել քո կյանքը։

Թարգմանություն ` Գուրգեն Մանուկյանսկի ??
Շնորհակալություն, ցտեսություն

Գուգո Մանուկյանի էջից: