Ամբողջ կյանքի ընթացքում ֆիզիկական ակտիվությունը պաշտպանում է կոլոռեկտալ քաղցկեղից: Այս մասին ասված է Սան Պաուլոյի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետների կողմից Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գործընկերների հետ միասին անցկացված նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է British Journal of Cancer ամսագրում:
Գիտնականների խոսքով, եթե մարդն ամեն օր 60 րոպե միջին ինտենսիվության ֆիզիկական վարժություններ է անում, այդ վարժությունների ազդեցությունը հավաքվում է ողջ կյանքի ընթացքում եւ հասուն տարիքում ադենոմատոզային զարգացող պոիլիպների առաջացումը, որոնք կոլոռեկտալ քաղցկեղի նախորդողներն են, 39 տոկոսով նվազում է:
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Լեանդրո Ռեզենդեն, նշել է, որ ֆիզիկական ակտիվության եւ քաղցկեղի շատ տեսակների վտանգի նվազման միջեւ կապի մասին հայտնի է եղել վաղուց, սակայն սա առաջին հետազոտությունն է, որը ցուցադրում է ֆիզիկական ակտիվության ընդհանուր ազդեցությունը՝ սկսած դեռահասային տարիքից, կոլոռեկտալ ադենոմայի զարգացման հախաճախանության վրա:
Հետազոտության համաձայն՝ դեռահասային եւ երիտասարդ տարիքում ( 12 -22 տարեկան) ֆիզիկական ակտիվությունը 7 տոկոսով նվազեցրել է ադենոմայի զարգացման վտանգը (ի տարբերություն փոքր ֆիզիկական ծանրաբեռնբվածության՝ (օրական 60 րոպեից քիչ) կամ դրա բացակայության):
Միայն հասուն տարիքում ֆիզիկական ակտիվությունը (23-ից մինչեւ 64 տարեկան) 9 տոկոսով նվազեցնում է վտանգը: Իսկ ֆիզիկական ակտիվությունն ինչպես դեռահասային, այնպես էլ հասուն տարիքում վտանգը նվազեցրել է24 տոկոսով:
Գիտնականներին ամենից շատ զարմացրել է այն, որ ֆիզիկական ակտիվությունն ինչպես դեռահասային, այնպես էլ հասուն տարիքում 39 տոկոսով նվազեցնում է զարգացող ադենոմային զարգացման վտանգը, որը մեծ հավանականությամբ կարող է կոլոռեկտալ քաղցկեղի վերածվել: Ըստ հետազոտողների՝ ֆիզիկական ակտիվությունը օրգանիզմում ճարպի եւ ինսուլինի մակարդակի նվազեցման հաշվին, նվազեցնում է կանցերոգենեզի վտանգը: