Օգոստոսի 30-ին Կիպրոսի Լառնակայի օդանավակայանից տասնյակ հայեր չէին կարողանում գալ Հայաստան, մնացել էին օդանավակայանում: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է «Սպուտնիկ Թրավել» տուրիստական ընկերության ներկայացուցչի հետ: Տուրփաթեթները հենց այդ ընկերությունն էր տրամադրել: Ըստ տեղեկության՝ ՀՀ քաղաքացիներն արդեն բարեհաջող վերադարձել են Հայաստան:
«Թռիչքը 8 ժամ հետաձգվել էր, տեխնիկական խնդիր է եղել, մեզ տեղեկացրել են «Արմենիա» ավիաընկերությունից: Մենք էլ սկսել ենք տեղեկացնել զբոսաշրջիկներին: Երևանի ժամանակով 3:10 բոլորը հասել են»,- ասաց «Սպուտնիկ Թրավել»-ի տուր-մենեջեր Տոմա Ակլունցը:
Նա նշեց նաև, որ այդ ընթացքում 2 անգամ սննդի ու ջրի վաուչերներ են բաժանվել սպասողներին: