Արցախի՝ պատմությամբ ու ճարտարապետական նմուշներով հարուստ Հաթերք գյուղում արդեն երկրորդ տարին է՝ անց է կացվում ժենգյալով հացի փառատոն: Դա առաջին քայլերից մեկն է Արցախում էկոտուրիզմ զարգացնելու ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախաձեռնության հեղինակ Սամվել Միրզախանյանը:
Ասել է, որ սկզբում գյուղացիները դժվար են համակերպվել ու ներգրավվել զբոսաշրջային նախաձեռնությանը, սակայն հիմա արդեն ստեղծում են հյուրատներ, բարելավում իրենց կացարանները՝ զբոսաշրջիկներին ընդունելու համար: Այժմ արդեն 4 հյուրատուն կա Հաթերքում: Իսկ ժենգյալով հացի փառատոնի մասնակիցների ու տաղավարների թիվը տարեցտարի ավելանում է: