Գիտնականները կապ են հայտնաբերել ֆասթ ֆուդի և դեռահասների շրջանում դեպրեսիայի միջև
Advertisement 1000 x 90

Գիտնականները կապ են հայտնաբերել ֆասթ ֆուդի և դեռահասների շրջանում դեպրեսիայի միջև

Ալաբամայի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել ֆասթ ֆուդի և դեռահասների շրջանում դեպրեսիայի միջև:

Մի քանի տասնյակ դեռահասների մեզի բաղադրությունը անալիզի ենթարկելով՝ մասնագետները դրա մեջ հայտնաբերել են նատրիումի մեծ և կալիումի փոքր պարունակություն: Նման բաղադրությունը ցույց էր տալիս սննդակարգում վերամշակված սննդի առատությունը, թարմ մրգերի և բաջարեղենի պակասը:

Գիտնականները նաև ուշադրություն են դարձրել, որ մեզի այդպիսի բաղադրություն ունեցող դեռահասների շրջանում ավելի հաճախ են ի հայտ եկել դեպրեսիայի նշաններ, ինչը կարող է մատնանշել մարդու սննդակարգի և հոգեկան վիճակի միջև կապը: Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ուտել կալիումով հարուստ մթերքներ, այդ թվում՝ քաղցր կարտոֆիլ, սպանախ, լոլիկ, բանան, նարինջ և ավոկադո:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեպրեսիան ամենատարածված հոգեկան խանգարումներից մեկն է: Դեպրեսիայով է տառապում աշխարհում ավելի քան 300 մլն մարդ: Դեպրեսիայի հիմնական ախտանշաններն են վատ տրամադրությունը և բավական երկար ժամանակահատվածում կյանքից հաճույք ստանալու ունակության կորուստը:

med.news.am