Խորը քնի բացակայությունը մարդուն դարձնում է սթրեսների հանդեպ խոցելի և բարձրացնում է տագնապայնությունը, ինչպես պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները։
Science Daily թերթը հայտնում է, որ գիտնականները 18 երիտասարդների գլխուղեղի ֆունկցիոնալ մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա են անցկացրել այն բանից հետո, երբ նրանք անքուն գիշերից հետո և լիարժեք քնելուց հետո հուզիչ տեսանյութեր են դիտել։ Տագնապի մակարդակը գնահատել են անկետավորման միջոցով, իսկ քնի որակը որոշել են պոլիսոմնոգրաֆիայի օգնությամբ ստացած ցուցանիշների հիման վրա։
Պարզվել է, որ քնի պակասը նվազեցրել է մեդիալ մերձճակատային կեղևի ակտիվությունը, որը օգնում է վերահսկել տագնապը, իսկ առավել խորը զգացական կենտրոնները, պարզվել է, գերգրգռված են եղել։ Խորը ֆազայով լիարժեք քնից հետո տագնապայնության մակարդակը զգալիորեն նվազել է։
Lenta.ru-ն հայտնում է, որ նորմալ քունը բաղկացած է երկու փուլից՝ արագ (աչքերի արագ շարժման փուլ) և դանդաղ կամ խորը։ 8 ժամվա ընթացքում այս փուլերը հերթագայում են 4-5 ցիկլի ընթացքում։ Դանդաղ քունը տևում է մոտավորապես 80-90 րոպե և կազմված է մի քանի մասերից, ներառյալ՝ խորը քունը, որը կազմում է քնի ընդհանուր ժամանակահատվածի 20 տոկոսը։