Sunitcasemag ամսագիրը Երևանն ընդգրկել է 2020-ի 20 զբոսաշրջային «վառվող» ուղղությունների թվում
Advertisement 1000 x 90

Sunitcasemag ամսագիրը Երևանն ընդգրկել է 2020-ի 20 զբոսաշրջային «վառվող» ուղղությունների թվում

Երևանն ընդգրկվել է 2020 թվականի 20 զբոսաշրջային «վառվող» ուղղությունների թվում: Ցանկը կազմել է Suitcasemag.com-ը: Հայաստանի մայրաքաղաքը ԱՊՀ տարածաշրջանի քաղաքներից միակն է, որ ընդգրկվել է այդ ցանկում:

«Երևանում ավանդական պանդոկներ կան, որոնք լի են տեղացիներով և մրցակցում են եվրոպական ոճի գինետների հետ: Խորհրդային ժամանակների շենքերը կրում են ժամանակակից կոնստրուկցիաներ: Հայաստանի մայրաքաղաքը կոնտրաստների քաղաք է և բավականին ակտիվ է: Բացահայտեք այս կետը՝ լինելով Հանրապետության հրապարակի պարող շատրվանների մոտ. դա քաղաքի հետ ծանոթանալու լավագույն միջոցն է»,- գրել է կայքը:

20 զբոսաշրջային «վառվող» ուղղությունների թվում են հայտնվել նաև Չիլին, Անգլիան, Պորտուգալիան, Պորտլենդը, Սենեգալի Դակարը, ֆրանսիական Արլը, Կանարյան կղզիները, ավստրիական Զալցբուրգը, բրազիլական Բայան և այլն: