Թբիլիսիի օդանավակայանը չեղարկել է դեպի Երևան փետրվարի 29-ին նախատեսված երկու չվերթ: Այս մասին տեղեկացավ օդանավակայանի կայքից:
Չվերթները նախատեսված էին ժամը 18:50-ին: Չվերթները պետք է կատարեին «Georgian Airways»-ի և «Armenia Aircompany»-ի ինքնաթիռները:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Armenia Aircompany»-ի չվերթը չեղարկվել է, քանի որ օդանավը կապիտալ զննման է գնացել: Նա վստահեցրեց, որ օդանավը խնդիր չունի, դա ստանդարտ ստուգում է: