ունաստանը, Իտալիան ու Թուրքիան կորոնավիրուսի համավարակից հետո առաջինը կբացվեն զբոսաշրջիկների համար։ Այս կանխատեսումները ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում արել է քաղաքագետ Դմիտրի Աբզալովը։
Փորձագետը նշել է, որ հենց այդ երկրներն են ամենաշատը կախված զբոսաշրջությունից, այդ պատճառով ամեն ջանք կթափեն՝ հնարավորինս արագ ճամփորդներին ընդունելու համար։ Այնուամենայնիվ, իրավիճակը վերջնականապես պարզ կդառնա, երբ պետությունները, որտեղ բնակվում են պոտենցիալ զբոսաշրջիկները, այդ հարցի շուրջ համապատասխան որոշում կայացնեն։
Աբզալովի խոսքով՝ ամառվանից շուտ զբոսաշրջային հոսքերի չարժի սպասել, պետք չէ նաև հույս ունենալ, որ զբոսաշրջիկները առաջվա պես շատ կլինեն։