Վրաց դիվանագետներին հանձնարարվել է Վրաստանը ներկայացնել որպես զբոսաշրջային անվտանգ երկիր. Գախարիա
Advertisement 1000 x 90

Վրաց դիվանագետներին հանձնարարվել է Վրաստանը ներկայացնել որպես զբոսաշրջային անվտանգ երկիր. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վրացի դեսպաններին հանձնարարել է երկիրը ներկայացնել աշխարհին որպես անվտանգ և գրավիչ զբոսաշրջային երկիր:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր Գիորգի Գախարիան տեսակոնֆերանսի ձևաչափով զրուցել է մոտ վրացի շուրջ 70 դիվանագետների հետ, որոնք ներկայացնում են երկիրն արտերկրում:

«Բոլորի հետ զրուցեցինք, որպեսզի Վրաստանը դառնա առաջին երկրներից մեկը, որը կկարողանա հյուրեր ընդունել: Շատերի հետ մենք երկկողմ համաձայնագիր պետք է ստորագրենք «մաքուր միջանցքներ» ստեղծելու համար: Կարծում եմ՝ առաջինը կլինի Իսրայելը: Լավ հարաբերություններ ունենք Ավստրիայի, Մերձբալթյան երկրների, Հունաստանի հետ:

Յուրաքանչյուր դեսպան վաղվանից  կունենա Զբոսաշրջության համաշխարհային գործակալության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համատեղ կազմած հրահանգները և վաղվանից  կսկսի աշխատել՝ հայտարարելով, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կարող է հյուրեր ընդունել և կառավարել ռիսկերը»,- հայտարարել է Գախարիան:

shantnews.am