Սովորաբար ավտոմեքենայով ճանապարհորդությունը բավականին հաճելի է՝ մանավանդ հետաքրքիր ուղեկիցների հետ։ Սակայն կան աշխարհում ճանապարհներ, որոնցով անցնելու սարսափը չի կարող մեղմացնել և ոչ մի ուղեկից։
Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհներից մեկը գտնվում է Հիմալայան լեռնաշղթայում, Հնդկաստանի հյուսիսային Շիմլա քաղաքից մինչև Պանգի հովիտ։
Էքստրեմալ նեղ գրունտային արահետներն անդունդը բաժանում են լեռներից։ Դրանք ծածկված են սայթաքուն ցեխով և զուրկ են բոլոր տեսակի պաշտպանությունից։ Նույնիսկ ամենափոքր սխալը տանում է ուղիղ անդունդ՝ հարյուրավոր կիլոմետրեր ներքև և այստեղ փրկության համար, վստահաբար, անզոր կլինեն նաև բոլոր տեսակի հրաշքները։
Աշխարհի ոչ բոլոր ծայրերում են ճանապարհները հարթ, լուսավոր և հաճելի։ Մարդիկ տեղափոխման համար օգտագործում են սարսափեցնող միագիծ ճանապարհներ, որոնց վրա յուրաքանչյուր փոքրիկ սխալ հավասար է մահվան։