Տասնամյակներ շարունակ տարբեր կարծիքներ էին հնչում` արժե՞ կինոյի մասին օրենք ունենալ, թե՞ ոչ, ի՞նչ կտա այդ օրենքը կինոարտադրությանը, իսկապես կնպաստի՞ ոլորտի զարգացմանը, կկիրառվի՞ գործնականում, քանզի գաղտնիք չէ, որ արվեստը օրենքով չի կարգավորվում։
«Ինքներդ մտածեք` արդյոք թատրոնի կամ նկարչության կամ միջուկային ֆիզիկայի մասին օրենք պե՞տք է։ «Կինեմատոգրաֆիան» ընդհանուր հասկացություն է, տվյալ դեպքում պետք է հասկանալ, որ խոսքը բացառապես կինոարտադրության մասին է, ոչ թե արվեստի։ Արվեստն օրենքներին չի ենթարկվում, նույնիսկ հակառակը` խախտում է դրանք», – կարծում է կինոգետ, «Ֆիլմադարան» հիմնադրամի ղեկավար Գարեգին Զաքոյանը։
Օրենքի քննարկման ժամանակ կարծիքները բաժանվեցին հենց առաջին փուլում` տերմինները սահմանելու։ Էլ չասենք, որ ոմանք դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չէին տեսնում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am