Կիպրոսը մարտի 1-ից բացում Է սահմանները եւ օդանավակայանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար: Այդ մասին հաղորդել Է «Տուրպրոմ»-ը՝ վկայակոչելով CyBC պետական հեռուստաալիքը:
Ժամանող օտարերկրացիները պետք Է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ: Ընդ որում՝ «կարմիր» գոտուց հյուրերին, որի մեջ մտնում Է Ռուսաստանը, ի հավելումն իրենց երկրում արված անալիզի, հարկ կլինի անել եւս մեկը՝ կղզի ժամանելուց հետո:
«Զբոսաշրջիկները կկարողանան Կիպրոս այցելել առանց կարանտինային սահմանափակումների, եթե ժամանելուց հետո նրանց մոտ չլինի COVID-19-ի դրական արդյունք»,-հեռուստաալիքի եթերում ասել Է երկրի զբոսաշրջության փոխնախարար Սավվաս Պերդիոսը:
Նա հիշվեցել Է, որ Կիպրոսի իշխանությունները կհանեն 56 երկրներից քաղաքացիների մուտքի արգելքը: Նրանք բաժանվելու են հետեւյալ կատեգորիաների. ԵՄ-ի անդամ երկրներ՝ Եվրոպական տնտեսական գոտու պետություններ (Նորվեգիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Լիխտեյնշտայն), երրորդ երկրներ, որոնք փաստաթղթում նշվել են ԵՄ-ի խորհրդի հանձնարարականներով (2020 թվականի հունիսի 30-ից ԵՄ ոչ կարեւոր ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակման եւ այդպիսի սահմանափակումների հնարավոր չեղարման մասին)՝ Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Իսրայել, Ուկրաինա, Բելառուս, Եգիպտոս, Հորդանան, Լիբանան, ԱՄԷ եւ Սաուդյան Արաբիա:
Փոխնախարարն ընդգծել Է, որ այդ երկրներից յուրաքանչյուրը կնշվի համաճարակաբանական իրադրությանը համապատասխան գույներով: «Կանաչ» գոտուց զբոսաշրջիկները հարկադրված չեն լինի COVID-19-ի թեստ հանձնել ժամանելուց հետո: Հյուրերը, որոնք ժամանել են «նարնջագույն» կատեգորիայի պետություններից, պարտավոր կլինեն անալիզի բացասական արդյունքի մասին հավաստագիր ներկայացնել ինքնաթիռ նստելուց առաջ: Իսկ «կարմիր» գոտուց ճանապարհորդներին, որի մեջ տեղ Է գտել նաեւ Ռուսաստանը, անհրաժեշտ կլինի թեստավորում անցնել ինչպես թռիչքից առաջ, այնպես Էլ արդեն Կիպրոսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: