Dolce & Gabbana պատվավոր հյուրերից է եղել Ֆիլիպ Կիրկորովը: Alta Moda նոր հավաքածուն ներկայացրել է իտա;ական բրենդի հեղինակները՝ Վենետիկում: Ներկայացվել են նաև կենցաղային ապրանքներ և ոսկերչական զարդեր:
Աստղային հյուրերը տեսել են 100 ֆանտաստիկ ձեռագործ զգեստներ, ընդմիջումներին ջերմ զրույցի բռնվելով ոլորտի ներկայացուցիչների հետ:
Պարզվում է, որ ամենաակտիվը եղել է Ֆիլիպ Կիրկորովը: Նա հասցրել է շփվել և լուսանկարվել գրեթե բոլոր օտարազգի դերասանների հետ:
Ինստագրամյան էջում ռուսական փոփի արքան՝ Ֆիլիպ Կիրկորովը ներկայացել էր սև կոստյումով: Նա մասնավորապես գրել է.
«Իտալական գլխապտույտ միջոցառում Dolce&Gabbana-ից: Շռնդալից միջոցառման մեղավոր-կազմակերպիչները՝ Դոմենիկո Դոլչեն և Ստեփանո Գաբանան: Նրանք կազմակերպել են անմոռանալի ֆեշն-տուր, Alta Moda-ի աշխարհը, – գրել է Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը:
Երկրպագուներն առանձնահատուկ ուշադրությանն է արժանացել Կիրկորովի նկարը 56-ամյա Մոնիկա Բելուչիի հետ:
Արքան և թագուհին, Մոնիկան չքնաղ է, լավ եք նայվում, Մոնիկան աղջկա տեսք ունի: Գերազանց է:
Նման նշումներ են արել երկրպագուները:
Մինչ այդ Կիրկորովը ներկայացել էր Ջենիֆեր Լոպեսի հետ: