«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացնում են, որ շուտով կրկին հնարավոր կլինի Թբիլիսի հասնել գնացքով։
«Հոկտեմբերի 2-ից Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է իր աշխատանքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ տոմսեր կարելի է ձեռք բերել նաև առցանց՝ https://www.railway.am/ կայքում:
Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:
Տոմսերի գները տատանվում են 12,2 հազար դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 25,8 հազար դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար: