Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է. armlur.am
Advertisement 1000 x 90

Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է. armlur.am

Այս տարի Հայաստան ավելի շատ թվով զբոսաշրջիկ է եկել, քան նախորդ տարի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսներին Հայաստան այցելել է 609 հազար 775 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 324 հազար 61:

Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 112 հազար 796-ով ավելացել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ ՌԴ-ից այցելել է 125 հազար 212 զբոսաշրջիկ, իսկ 2021-ին՝ 238 հազար 8: Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն էլ է ավելացել 3084-ով. նախորդ տարվա 9 ամիսներին ԱՄԷ-ից Հայաստան ժամանել է 1533 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4617: Բելառուսից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն էլ է ավելացել. 1815-ից դառնալով 5053: Այս տարի Հայաստան Ֆրանսիայից այցելել է 10 հազար 619 զբոսաշրջիկ: Նշենք, որ 8271-ով ավելացել են Ֆրանսիայից, 6191՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները:

Ի դեպ, Ուկրաինայից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն էլ է ավելացել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիկների քանակը պակասել է՝ կազմելով 41 հազար 295: Ի դեպ, այս տարվա 9 ամիսներին 200-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Եթե 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիայից ՀՀ այցելել է 1841, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 2154:

Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 55 հազար 254-ով ավելացել է: Եթե 2020-ի 9 ամիսներին Հայաստան այցելել է 13 հազար 576 իրանցի զբոսաշրջիկ, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին այդ թիվը կազմել է 68 հազար 830: Նշենք, որ իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելացել է, քանի որ նրանք Հայաստան էին գալիս՝ Covid-19-ի դեմ պատվաստվելու նպատակով: