Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքից մեկնարկել է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի նվազագույն արժեքը մեկ մարդու համար գրեթե 55 հազար եվրո է: Այս մասին հաղորդվում է ճամփորդության կազմակերպիչ ընկերության՝ Silversea Cruises-ի մամուլի տեղեկագրում:
Զբոսաշրջիկները Silver Whisper հանրանավով Սան Ֆրանցիսկոյից մեկնել են հունվարի 6-ին: Ծովային ճամփորդությունը կտևի 116 օր և կավարտվի Մոնտե Կառլոյում:
Նավարկության ընթացքում նավը կմտնի աշխարհի 25 երկրների 62 նավահանգիստներ: Հանրանավի ուղևորները, մասնավորապես, կկարողանան տեսնել Տեռակոտային բանակը Չինաստանում, կընթրեն Փիռլ Հարբորում, կլինեն Մալթայի թատրոնում:
Silver Whisper նավում սարքավորված են միայն լյուքս դասի նավախցիկներ: Այնտեղ նաև կան սպա-սալոն, լողավազան և երկու ջակուզի: