Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքն այս շաբաթ վաճառել Է ընկերության՝ մոտավորապես 5 մլրդ դոլար ընդհանուր գումարի բաժնետոմսե:
Նոյեմբերի 8-ին նա իրացրել Է Tesla-ի արժեթղթերի գնման ավելի քան 2 միլիոն օպցիոն, որոնք նա ստացել Է որպես վարձատրություն, ինչը կազմել Է 2,5 միլիարդ դոլար ընդհանուր գումար:
Նրա ծախսերը, որոնք կապված են օպցիոնների հետ, կազմել են մոտավորապես 13,4 միլիոն դոլար: Այդ նույն օրը նա Tesla-ի ավելի քան 900 հազար բաժնետոմսեր Է վաճառել 1135 դոլարից մինչեւ 1196 դոլար գնով:
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում Է, որ արժեթղթերը վաճառվել են բացառապես հարկային վճարումներ կատարելու համար միջոցներ ներգրավելու նպատակով, որոնք կապված են օպցիոնների իրացման հետ:
Նոյեմբերի 8-ին վաճառված բաժնետոմսերը կազմում են Tesla-ում Մասքի բաժնի 1 տոկոսից պակաս մասը, դրանց իրացումը պլանավորված Է եղել դեռ սեպտեմբերին, ինչի մասին ընկերության ղեկավարը հրապարակորեն հայտարարել Էր:
Հաջորդ երկու օրերին նա վաճառել Է իր փաթեթի եւս մոտավորապես 2 տոկոսը, հաղորդել Է ընկերությունը: Այս դեպքում խոսքը նախապես պլանավորված վաճառքների մասին չԷ, գրում Է The Wall Street Journal-ը:
Ընդհանուր առմամբ երեք օրվա ընթացքում Մասքը վաճառել Է Tesla-ի շուրջ 4,5 միլիոն բաժնետոմս: Անցած հանգստյան օրերին գործարարը խոստացել Է վաճառել Tesla-ի՝ իրեն պատկանող բաժնետոմսերի 10 տոկոսը, եթե նման քայլի օգտին քվեարկեն Twitter-ի օգտատերերը: Սոցցանցում անցկացված հարցման արդյունքներով՝ նա պետք Է իրացնի այդ փաթեթը:
Նախքան այս շաբաթը Մասքին պատկանել Է Tesla-ի բաժնետոմսերի ավելի քան 17 տոկոսը, եւ նրա բաժնի արժեքը գնահատվել Է ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ իր 10-տոկոսանոց փաթեթը՝ գրեթե 21 միլիարդ դոլար: Tesla-ի բաժնետոմսերը 5 տոկոսով Էժանացել են նոյեմբերի 8-ին եւ գրեթե 12 տոկոսով՝ նոյեմբերի 9-ին:
Նոյեմբերի 10-ին ընկերության արժեթղթերը թանկացել են 4,3 տոկոսով եւ գինն ավելի քան 2 տոկսով աճել Է լրացուցիչ սակարկությունների ընթացքում՝ Մասքի կողմից բաժնետոմսերի վաճառքի մասին տեղեկատվության հայտնվելուց հետո: