Բաղադրիչներ
- Խոզի աղիք
- Խոզի միս – 3 կգ
- Տավարի միս – 1.5 կգ
- Սխտոր – 3 հատ
- Կարմիր քաղցր աղացած պղպեղ – 2 ճ/գ
- Չորացրած քիմիոն – 1 ճ/գ
- Սև աղացած պղպեղ – 1 թ/գ
- Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Խոզի աղիքը լավ լվանալ և մաքրել: Պատրաստել աղաջուր (300 մլ ջրին՝ 1 ճ/գ աղ):
- Լվացած միսը կտրատել և աղալ մսաղացով:
- Ստացված ֆարշին ավելացնել աղ, համեմունքներ, սխտոր: Մի փոքր աղաջուր լցնել:
- Եթե միսն անյուղ է, ապա մի փոքր սալ կամ սերուցք ավելացնել:
- Ֆարշը լավ խառնել ձեռքով և դնել սառնարանն ամբողջ գիշեր:
- Հաջորդ օրը կարելի է սկսել երշիկների պատրաստումը:
- Աղիքի մի կողմից հանգույց անել և լցոնել ֆարշով: Եթե չկա աղիքի մեջ ֆարշ լցնելու հատուկ հարմարանք, ապա օգտագործել պլաստիկե շիշ:
Այս երշիկները կարելի է պատրաստել տարբեր ձևերով. տապակել, եփել և պատրաստել ջեռոցում: Յուրաքանչյուր դեպքում չմոռանալ ջերմաստիճանի մասին. երշիկները պետք է պատրաստել 80 աստիճանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը