Դեսպանությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Օմանի Սուլթանության տարածք մուտքի կարգը․
– Հին նմուշի անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիների մուտքն Օման հնարավոր է, եթե ունեն Օմանի Սուլթանություն մուտքի արտոնագիր, միևնույն ժամանակ, ունեն Շենգենյան համաձայնագրի երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի կամ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վավեր մուտքի արտոնագրեր, և անձնագրերը վավեր են՝ 6 ամսից ոչ պակաս ժամկետով,
– ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան գործիքներով ընթեռնելի (բիոմետրիկ) անձնագրեր /machine-readable passports/ կարող են մուտք գործել Օմանի տարածք՝ ստանալով միայն Օմանի Սուլթանություն մուտքի արտոնագիր և ունենալով վավեր անձնագիր՝ 6 ամսից ոչ պակաս ժամկետով։