2023 թվականին Հայաստան ժամանած տղամարդկանց թիվն աճել է՝ հասնելով 60%-ի։ Այս տարվա հունվարին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ, հաղորդում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
Սա ռեկորդային ցուցանիշ է, քանի որ 2022 թվականի հունվարին զբոսաշրջիկների թիվը կազմել է 94 339, իսկ 2021 թվականի հունվարին՝ 23 345։
Հատկանշական է, որ 2021 և 2022 թվականներին Հայաստան են այցելել գրեթե հավասար թվով կանայք և տղամարդիկ, իսկ 2023 թվականին` տղամարդկանց թիվն աճել է՝ հասնելով 60%-ի։
2022 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ, ինչը երկու անգամ ավելի է, քան 2021 թվականի զուցանիշը (816 հազար զբոսաշրջիկ)։