Կոպենհագենը գլխավորել է աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանիշը, որը կազմել է Savills անշարժ գույքի միջազգային գործակալությունը:
«Ապրելու հարմարավետության» պարամետրը ներառում է մի շարք ցուցանիշներ, որոնք վերաբերում են քաղաքային միջավայրի որակին, այդ թվում՝ աղտոտման մակարդակին, զբոսայգիների որակին, հանցավորության մակարդակին, առողջապահությանը, աշխատավարձի հավասարությանը և այն ժամանակին, որը ծախսվում է աշխատանքի գնալու ճանապարհի վրա, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ամենահարմարավետ քաղաքների վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերում են Ստոկհոլմը և Մելբուռնը:
Նաև ընկերությունը կազմել է ժամանցային ենթակառուցվածքի որակի վարկանիշը, որի առաջատարը Լոնդոնն է:
Դրանում երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Նյու Յորքը և Տոկիոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: