Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Ալյուր – 125 գ
2. Փխրեցուցիչ – 1 թ/գ
3. Շաքարավազ – 120 գ
4. Ձու – 4 հատ
5. Կիտրոնի հյութ – 1 թ/գ
6. Բուսայուղ – 3 ճ/գ
Ջնարակի համար՝
1. Սերուցք – 30 մլ
2. Մուգ շոկոլադ – 100 գ
Կրեմի համար՝
1. Կաթ – 500 մլ
2. Ձու – 2 հատ
3. Օսլա – 30 գ
4. Շաքարավազ – 100 գ
5. Կարագ – 50 գ
6. Վանիլին – 10 գ
Պատրաստման եղանակը
1. Խմորի համար խորը թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը և 20 գ շաքարավազ:
2. Առանձին թասի մեջ խառնել դեղնուցները, կիտրոնի հյութը և բուսայուղը, հարել:
3. Սպիտակուցները խառնել 100 գ շաքարավազի հետ և հարել, մինչև լավ պնդանալը:
4. Մի քանի անգամից սպիտակուցը ավելացնել դեղնուցին և զգուշությամբ խառնել, հետո ավելացնել չոր բաղադրիչները: Պետք է ստացվի միասեռ զանգված: Կաղապարը պատել յուղաթղթով, խմորը լցնել մեջը և թխել 30-40 րոպե, 175 աստիճան տաքացրած ջեռոցում:
5. Կրեմի համար խառնել ձուն, շաքարավազը, օսլան և կես բաժակ կաթ, հարել:
6. Ավելացնել մնացած կաթը և դնել կրակին:
7. Անընդհատ խառնելով՝ եփել միջին կրակի վրա, հասցնել եռման և եփել ևս 2 րոպե:
8. Վերցնել կրակից, ավելացնել վանիլին և կարագ, խառնել և սառեցնել:
9. Պատրաստի խմորը հանել ջեռոցից, լրիվ սառեցնել, հետո հանել կաղապարից:
10. Սառած խմորը կիսել երկու շերտի: Տակի շերտի վրա քսել կրեմը:
11. Երկրորդ շերտը դնել կրեմի վրա և մի փոքր սեղմել:
12. Ջնարակի համար խառնել սերուցքը և շոկոլադը և դնել կրակին: Անընդհատ խառնելով՝ զանգվածը դարձնել միասեռ:
13. Ջնարակը զգուշությամբ լցնել տորթի վրա, մի քանի ժամ դնել սառնարանը, հետո մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am