Ամերիկացիներ Փիթ Թուլին և Թեյլոր Բուչերը թողել են իրենց աշխատանքը գրասենյակում, որպեսզի իրենց երկրում ճանապարհորդեն միկրոավտոբուսով: Այդ մասին գրում է Daily Mail թերթը:
Երիտասարդ զույգը 5 հազար դոլար է ծախսել միկրոավտոբուսը որպես շարժական տուն վերասարքավորելու համար: Մեքենայի ներսում նրանք հարմարեցրել են խոհանոց, հյուրասենյակ և ննջարան:
Թուլին և Բուչերը ճանապարհորդության են մեկնել իրենց շան հետ միասին: Ներկա դրությամբ նրանք արդեն անցել են ավելի քան 11 հազար կիլոմետր: