Ճապոնական «Տոյոտա» աշխարհահռչակ ընկերության Land Cruiser շարքի նոր՝ LC 250 հեղափոխական ամենագնացն արդեն Հայաստանում է։ Աշխարհում արտաճանապարհային ավտոմեքենա արտադրող թիվ մեկ ընկերությունը հոգացել է, որպեսզի ամենագնացում թե՛ վարորդները, թե՛ ուղևորներն իրենց զգան հարմարավետ ու ապահով։
8 տասնամյակ և 12 սերունդ ընդգրկող Land Cruiser-ի պատմությունը թույլ է տվել՝ պահպանել նախորդ սերունդների լավագույն հատկանիշները՝ նոր մոդելի ստեղծման ընթացքում ապահովելով հեղափոխական առաջընթաց։
Land Cruiser 250-ը հին մոդելներից տարբվերվում է և՛ դիզայնով, և՛ ամենագնացների շուկայում զբաղեցրած դիրքով։ Չափերով LC 250-ն անհամեմատ մեծ է նախորդ՝ LC 150 ամենագնացից, իսկ LC 300-ից կարճ է ընդամենը 8 սմ-ով։
Նոր ամենագնացը ստեղծվել է վերադարձ արմատներին հայեցակարգով, որտեղ մեկտեղվել են շքեղությունը, ապահովությունը, հարմարավետությունը և հուսալիությունը։ IPS և SDM համակարգերը վարորդին օգնում են ցանկացած պայմաններում՝ քաղաքային և արտաճանապարհային պայմաններում մեքենան վարելիս։ IPS-ը ղեկի ուժեղարարն է՝ հեշտացնում է ղեկի պտտումը՝ անկախ մեքենայի վարման արագությունից և ճանապարհային պայմաններից։ SDM համակարգը մեխանիզմ է արտաճանապարհային պայմաններում մեքենայի ընթացքը ստաբիլիզացնելու համար, որը թույլ է տալիս դիմացի կայունացուցչի վերահսկումը ստաբիբար կոճակի օգնությամբ։
Նոր ամենագնացն ապահովված է անվտանգության և վարորդի աջակցության համապարփակ գործառույթներով, ներառյալ վերջին սերնդի Toyota Safety Sense-ը, որը մեծացնում է վթարների ռիսկի հայտնաբերման շրջանակը: Այս համակարգն ունակ է զգուշացնել մոտեցող մեքենայի, այլ փոխադրամիջոցի կամ մոտ տարածության վրա բացվող դռան մասին: Կա նաև մեկ այլ նորարարություն՝ արտակարգ իրավիճակների վարորդական կանգառի համակարգը, եթե վարորդը որևէ ազդանշանի չի արձագանքում, ապա այն ինքնուրույն կանգնեցնում է մեքենան:
LC 250-ն ապահովված է նաև Multi-Terrain Select համակարգով, որը թույլ է տալիս ընտրել վարման 5 ռեժիմներից որևէ մեկը, որն ավելի հարմար է տվյալ ճանապարհի կամ եղանակային պայմանի համար: Ի տարբերություն նախորդ մոդելի, LC 250-ն ունի նաև ձեռքի էլեկտրական արգելակ, իսկ LED լուսարձակները վարորդի համար ապահովում են մասշտաբային տեսանելիություն։ Մոդելի հագեցած համակարգն ունի նաև պրոյեկցիա, որն արտացոլում է դիմացի ապակու վրա արագությունը, վարման ռեժիմները և դրանով վարորդին օգնում ավելի կենտրոնացած լինել վարելու ժամանակ, մեքենայում ապահովված է նաև որակյալ հնչեղություն, ձեռքի հպումով կառավարվող մոնիտոր, որը կարող է տվյալներ փոխանցել երթևեկության մասին, առկա համակարգերը թույլ են տալիս նաև կարգավորել ջերմաստիճանը մեքենայի ներսում, կարգավորել խոնավությունը
LC 250-ի դիզայնն ավանդականի ու ժամանակակիցի համակցությունն է։
«Տոյոտա Երևան» սրահում LC 250-ն արդեն վաճառվում է, նոր ամենագնացի հեղափոխական լուծումներով հետաքրքրվողները հնարավորություն ունեն թեստ դրայվ պատվիրել՝ անձամբ զգալ ու գնահատել ճապոնական նոր ամենագնացի առավելություններն ու հնարավորությունները: