![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/03/93-600x400.jpg)
Գերմանիայի Բոննի համալսարանի գիտնականները «պատվաստանյութ» են ստեղծել, որը բարձրացնում է տղամարդկանց միասերությունը։ Այն անվանում են «պատվաստանյութ՝ տղամարդկանց դավաճանության դեմ»։
Դեղամիջոցը ստեղծվել է օկսիտոցին հորմոնի հիման վրա, որը բարձրացնում է մարդու կապվածությունըկնոջ հանդեպ, գրում է «Российская газета»-ն։
Գիտնականները գտնում են, որ այս հորմոնը չեզոքանում է տղամարդկանց՝ դավաճանելու ցանկությունը։
Գիտնականներն այս պատվաստանյութով փորձարկումներ են արել 100 կամավորների վրա, և այն արդարացրել է սպասելիքները։