Բաղադրությունը
Կաթնաշոռ՝ 1 տուփ
Թթվասեր՝ 2 թեյի գդալ
Կորիզազերծ զեյթուն՝ 1 բանկա
Պոպոք՝ մոտ 1 բուռ
Սխտոր՝ 1 պճեղ
Աղ, պղպեղ, ուցխո-սունելի
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռային գնդիրները եռաշերտ են՝ կաթնաշոռային մակերևույթը, առանց կորիզի սև զեյթունի միջուկն ու պոպոքի «կորիզը»:
Անհրաժեշտ է իրար խառնել կաթնաշոռը, թթվասերը, ճզմած սխտորը և սամիթը:
Կաթնաշոռային խառնուրդը հարել բլենդեռով, զեյթունի մեջ դնել պոպոքի կտորներ:
Վերցնել թեյի գդալի չափ կաթնաշոռային զանգվածը, վրան դնել զեյթունն ու ափերի մեջ գլորելով՝ ձևավորել պոպոքի չափի սպիտակ գնդիկ:
Գնդիկները, դասավորելով տափակ ափսեի վրա, թեթևակի ցողել ուցխո-սունելիով ու դնել այն սառնարանը՝ մինչև հյուրերի գալը:
Աղբյուրը՝ sherep.wordpress.com