1970-ականների սկիզբ. ԱՄՆ
Paramount ընկերությունը Նյու Յորքում սկսում է “ԿՆՔԱՀԱՅՐԸ” ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները։
Մաֆիայի պարագլուխ Joe Colombo-ն և իր՝ Իտալական-Ամերիկյան Քաղաքացիական Իրավունքների Լիգա կազմակերպությունը ֆիլմի նկարահանումները բոյկոտելու արշավ է սկսում։
Գլխավոր պրոդյուսեր Robert Evanse-ը իր հուշերում պատմում է, որ Կոլոմբոն զանգում էր իրենց տուն և սպառնում Ռոբերտին և նրա ընտանիքի անդամներին։
Paramount-ը շատ նամակներ էր ստանում իտալոամերիկացիներից՝ այդ թվում քաղաքական գործիչներից, որտեղ ֆիլմը բնութագրվում էր որպես հակաիտալական։ Նրանք խոստանում են ամեն ինչ անել ֆիլմի ցուցադրությունը տապալելու համար։
Վերջ ի վերջո պրոդյուսեր Albert S. Ruddy-ին համաձայվում է հանդիպել Colombo-ի հետ, և վերջինս պահանջում է , որ “Mafia” և “Cosa Nostra” արտահայտությունները տեղ չգտնեն ֆիլմում։
Ճնշման տակ Ruddy-ին նրանց ֆիլմի սցենարը վերանայելու և խմբագրելու իրավունք է տալիս։ Նա նաև համաձայնվում է, որ Լիգայի անդամներին (նույնն է՝ հանցագործ տարրերին) ներգրավեն որպես խորհրդատուներ։
Այս համաձայնությունից հետո սպառնալիքներով նամակների հոսքը դադարեց։
Paramount-ի սեփականատեր Charlie Bluhdorn-ը համաձայնագրի մասին տեղեկանում է միայն The New York Times-ի էջերից։ Նա այնքան է զայրանում, որ Ruddy-ին հեռացնում է աշխատանքից և կարգադրում կանգնեցնել նկարահանումները։
Միայն այն բանից հետո, երբ Evanse-ին հաջողվում է նրան համոզել, որ կնքված պայմանագիրը նպաստավոր է ֆիլմի համար, Ruddy-ին հետ են բերում և նկարահանումները վերսկսվում են։
ՄԱՖԻԱՆ ԱՆՄԱՀ Է